

Տրոպիկական կղզի Շրի Լանկան դեֆոլտի մեջ է: Ֆինանսների նախարարությունը դադարեցնում է բոլոր տիպի արտաքին պարտավորությունների վճարումները: 22 մլն բնակչությամբ երկրի արտաքին պարտքը կազմում է 51 մլրդ դոլար:
Արևելքի երբեմնի «մարգարիտ» Լիբանանը հայտարարել է անվճարունակ լինելու մասին: Ապրիլի 4-ին երկրի փոխվարչապետը հայտնել է, որ պետությունը և կենտրոնական բանկը սնանկ են։
Աշխարհի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի ստորոտին գտնվող Նեպալում արտարժույթի խիստ սակավություն է նկատվում: Երկիրը կրճատում է ավտոմեքենաների, թանկարժեք զարդերի և կոսմետիկ միջոցների ներմուծումը՝ արտարժութային պահուստների սպառումը կանխելու համար: