ԿարևորՀասարակություն

Գորիս համայնքի բոլոր բնակավայրերի տնտեսություններին տրամադրվել են պտղատու ծառեր

Կարևորելով սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացման հնարավորություններն ու գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերը, մշտապես քայլեր են ձեռնարկվում տնտեսություններին աջակցելու ուղղությամբ: «Հիմնատավուշ» Զարգացման հիմնադրամի միջոցով Գորիս համայնքի բոլոր բնակավայրերի բնակիչները ստացել են պտղատու ծառեր՝ խնձորենի, տանձենի, սալոր, նուռ և այլ ծառատեսակներ:

Հաշվի են առնվել բնակավայրերի բնակլիմայական պայմանները, գնահատվել են ծառատեսակների կպչողականության հնարավորությունները, տրամադրվել ծառատեսակները: Գորիսի համայնքապետարանը կարևորում է համագործակցությունը, որի շնորհիվ սահման պահող բնակավայրերի համար ստեղծվում են հնարավորություններ։

Back to top button