Հաջողության նոտա

Եթե երաժիշտ չդառնար, կընտրեր գիտությունը․ «Հաջողության նոտա»

Երաժիշտ, փողային նվագարանների կատարող, «Հայաստանի պարի պետական» անսամբլի և «Կարին» ավանդական երգի պարի անսամբլների երաժիշտ Սևադա Իրիցյանը երաժշտական ուղին սկսել է ջութակից, բայց նրանց «հանդիպումն» այդքան էլ խաղաղ չէր․ չհամակերպվելով ջութակի հետ, նա փոխեց բաժինը և սկսեց ուսումնասիրել շվին: Շվիի կախարդական ձայնն ամբողջությամբ փոխեց նրա պատկերացումները երաժշտական ուղու վերաբերյալ:

Այժմ նա տիրապետում է գրեթե բոլոր փողային գործիքներին՝ շվի, դուդուկ, զուռնա։ Նա ոչ միայն նվագում է, այլև պատրաստում է կախարդական դուդուկ: Ինքնաքննադատ է, հենց այդ պատճառով շատ գործեր այդպես էլ չեն հասնում հանդիսատեսին, այլ մնում են սեղանին: Մանկավարժական աշխատանքը նրա համար յուրահատուկ է, նա երեխաների հետ դառնում է ավելի բաց ու ազատ:

Թեպետ ժամանակի սղության պատճառով ստիպված է եղել հրաժարվել մանկավարժական աշխատանքից, սակայն աշակերտների խորհրդատուն ու լավ ընկերն է մինչ օրս: Հաճախ է վիճում ինքն իր հետ, հաջողությունները նրա համար ճանապարհի սովորական հաղթանակներ են, չի սիրում խոսել կատարած աշխատանքի մասին, հասած հաջողություններն են խոսում նրա փոխարեն:

Back to top button