Ձեր փաստաբանը

Ամուսնության և ամուսնալուծության կարգը․ «Ձեր փաստաբանը»

Ամենաշատ ամուսնալուծությունները վերջին տաս տարիների ընթացքում գրանցվել են Լոռու մարզում, իսկ ամենաքիչը՝ Գեղարքունիքի մարզում։

Ամուսնության համար անհրաժեշտ են այնպիսի պայմաններ, ինչպիսիք են՝ ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և ամուսնական տարիքը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, որոնք են այդ հանգամանքները։

Ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության հետ կապված հարաբերությունները բացի օրենքից կարգավորվում են նաև նրանց միջև կնքված ամուսնական պայմանագրով: Նշենք, որ ամուսնական պայմանագրով կարգավորվում են ամուսինների բացառապես գույքային հարաբերությունները:

Ինչպիսի՞ն պետք է լինի ամուսնական պայմանագրի բովանդակությունը, կնքման կարգը և որո՞նք են փոփոխման հիմքերը։

Երեխանների դաստիարակության և ալիմենտներին առնչվող հարցերով հնարավոր է նաև համաձայնագրերի կազմում: Ո՞ր դեպքերում են կազմվում նման համաձայնագրերը և ի՞նչ կարգով։

Ամուսինների միջև ամուսնալուծվելու վերաբերյալ փոխադարձ համաձայնության առկայության դեպքում նրանց ամուսնալուծությունը կատարվում է ՔԿԱԳ, իսկ ամուսինների միջև անհամաձայնության, ինչպես նաև ամուսինների ընդհանուր գույքի բաժանման, անաշխատունակ անապահով ամուսնու ապրուստի միջոցը հոգալու վերաբերյալ վեճերը, ինչպես նաև երեխաների պատճառով ամուսինների միջև ծագող վեճերը քննարկվում են դատական կարգով:

Ի՞նչ կարգով և ժամկետներում է իրականացվում ամուսնալուծությունը՝ ՔԿԱԳ-ով և դատական կարգով։ Ամուսնալուծվող ամուսինների միջև ծագող վեճերի քննարկման կարգը՝ կապված երեխաների հետ:

Զրույց Վ. Ալեքսանյան փաստաբանական գրասենյակի տնօրեն, փաստաբան Վերոնիկա Ալեքսանյանի հետ։

Back to top button