ԿարևորՀասարակություն

Վերակառուցվում է Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցը. մարզպետն այցելել է շինհրապարակ

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի հետ համատեղ շրջայց են կատարել Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի շինհրապարակում:

ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային պայմանագրի հիման վրա իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակներում մեկնարկել են դպրոցի վերակառուցման աշխատանքները:

Այս դպրոցը ճանաչվել է սեյսմավտանգ և ենթակա է կրթական գործընթացի համար անհրաժեշտ քաղաքաշինական բարելավման:
Այս պահին շենքի ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվում:
Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ շինարարական աշխատանքների ընթացքին:

Ծրագրով ապաստարանի կառուցում նախատեսված չէ, սակայն կարևորելով հատկապես նոր կառուցվող կրթական հաստատություններում ապաստարանների առկայությունը՝ մարզպետ Ահարոն Սահակյանը Աբովյան համայնքի ղեկավարի, շինարարների, ինչպես նաև պատասխանատու մասնագետների հետ քննարկել են ապաստարանի կառուցման հնարավոր տարբերակները. այս պահին համակողմանի աշխատանքներ ենք իրականացվում, բանակցում համապատասխան կառույցների հետ՝ մարզպետարան-համայնք-ֆինանսավորող կառույց համագործակցությամբ ապաստարանի կառուցում ևս իրականացնելու համար:

Վերակառուցումից հետո դպրոցը համապատասխանելու է ժամանակակից քաղաքաշինական և կրթական պահանջարկի բոլոր չափանիշներին, մասնավորապես՝ սեյսմակայուն է լինելու առնվազն 9 բալ երկրաշարժի դեպքում: Նորակառույց դպրոցը մատչելի կլինի նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Նույն ծրագրով վերակառուցվում է նաև Հրազդանի թիվ 2 հիմնական դպրոցը:

Back to top button