ԿարևորՔաղաքական

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին և դեսպանատան առաջին քարտուղար Մարկոս Չանին:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ:

Զրուցակիցները նշել են, որ Հայաստանը և Գերմանիան համագործակցության խորացման մեծ ներուժ ունեն և փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք ոլորտներում, մասնավորապես, նոր տեխնոլոգիաների, գիտության, կրթության, մշակույթի:

Back to top button