Հասարակություն

Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա «Զատկական փառատոն»

Ապրիլի 17-ին` ժամը 14։00-ից 20։00, ք. Երևանի Աբովյան15/1 հասցեում գտնվող Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների բացօթյա տարածքում Հայատանում առաջին անգամ տեղի կունենա «Զատկական փառատոն»։

Հայաստանցիները և զբոսաշրջիկները հնարավորություն կունենան մասնակցելու համաժողովրդական տոնախմբությանը՝ միասին տոնելով Սուրբ Զատիկը, որն իր մեջ կրում է Հարության և նոր կյանքի փրկության խորհրդանիշ։

Միջոցառումը կիրականացվի «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը` ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Կազմակերպիչների փոխանցմամբ, փառատոնում կներկայացվեն ԵՀՍԿ ՊՈԱԿ-ի սաների և այլ մասնագիտացված կազմակերպությունների սաների ձեռքի աշխատանքները, երեխանները համերգային ծրագրում հանդես կգան երաժշտական համարներով։ Համերգային ծրագրում կընդգրկվեն նաև սիրված երաժիշտներ:

Այս ընտանեկան տոնին հանրությունը հնարավորություն կունենա միանալ վարպետության դասերին և պատրաստել օրվա խորհիդանիշ ձեռքի աշխատանքներ, ծանոթանալ երեխաների ստեղծագործական կենտրոնների աշխատանքներին, մասնակցել համաժողովրդական տոնախմբությանը։

«Զատկական փառատոն»-ի նպատակն է ստեղծել մշակութային հարթակ երեխաների, պատանիների ինքնադրևորման և խոցելի խմբերի  երեխաներին ինտեգրելու մշակութային կյանք:

Փառատոնին աջակցում են նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը,  Ֆորմիակ Արտ ընկերությունը և ՀԵՀԵՄ գրասենյակը։

«Ընտրել ենք փառատոնի խորհրդանիշ գույն՝ կարմիրը, ցանկալի է, որ այդ օրը կրեք կարմիր հագուստ կամ որևէ կարմիր գույնի դետալ»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ։

Back to top button