Սփյուռքի ձայնը

Լիբանանահայ համայնքը՝ ներկա աշխարհաքաղաքական պայմաններում․ «Սփյուռքի ձայնը»

Լիբանանը Մերձավոր Արևելքում հայության ամենակարևոր հենակետերից մեկն է։ Ցավոք սրտի, վերջին տարիներին քաղաքական, տնտեսական և այլ պատճառներով Լիբանանի հայությունը նույնպես բավականին ծանր վիճակում է հայտնվել։

ՀՀ-ը, որպես Մերձավոր Արևելքի ամենահարավային քրիստոնեական պետություն, պետք է շատ ուշադիր հետևի այդ գործընթացներին և փորձի աջակցել հայ համայնքների գործունեության ամրապնդմանը:

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանն է ներկայացնում տարածաշրջանում տիրող իրավիճակը, Սփյուռքյան հայացքով՝ հայ–թուրքական հարաբերությունները։

Մերձավոր արևելքում խառը իրավիճակ է՝ ինչ–որ բան է փոխվում տարածաշրջանում։ Երևան–Անկարա հարաբերությունների հաստատման գործընթացը պետք է տարանջատել հայ–թուրքական հարաբերություն հասկացությունից, սրանք տարբեր բաներ են և Երևան–Անկարա երկխոսությունը պետք է հետապնդի ապաշրջափակումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։

Մեր մյուս խնդիրները՝ և՛ ցեղասպանության ճանաչման, և՛ հատկապես հատուցման թղթածրարի հետ է կապված։ Համահայկական հռչակագիրը ուղենիշային փաստաթուղթ է։ Սակայն Հռչակագրին կարելի նաև այժմեական հնչեղություն տալ, որովհետև իրավիճակ է փոխվել։

Իհարկե աշխարհաքաղաքական, տարածաշրջանային պայմաննները այսօր այնքան էլ ձեռնտու չեն, բայց նաև գիտակցում ենք, որ ներկա հարափոփոխ աշխարհում այնքան կտրուկ և արագ են բեմային փոփոխությունները, որ վաղը հնարավոր է գլխավոր խաղացողները փոխեն իրենց դիրքորոշումները։ Հայկական պահանջները կարող են նաև որպես քաղաքական խաղաթուղթ օգտագործվել այս կամ այն գերտերության կողմից։

Ցուցադրել ավելի
Back to top button