ԿարևորՀասարակություն

Էջմիածնի համայնքապետը հանդիպել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպան Նիկոլաս Սխերմերսի հետ

Էջմիածնի համայնքապետ Դիանա Գասպարյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Նիդերլանդների թագավորության Արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության ուղիների ընդլայնման հնարավորությունները, մշակութային երկկողմ կապեր ստեղծելու հեռանկարները:

Համայնքի ղեկավարը դեսպանին ծանոթացրել է Էջմիածնի պատմությանը, խոսել համայնքի զարգացման տեսլականի, եւ նիդերլանդական Ալմելո քաղաքի հետ նախորդ տարի կնքված քույր քաղաքների հուշագրի ընձեռած հնարավորությունների եւ հետագա փոխգործակցության մասին, պատմել պաշտոնավարման ընթացքում համայնքում կատարված աշխատանքների ու փոփոխությունների մասին։

Դեսպան Նիկոլաս Սխերմերսը խոսել է դեսպանատան գործունեության առաջնահերթությունների, երկու երկրների ու քույր քաղաքների միջեւ հնարավոր ուղղություններում երկկողմ կապերն առավել խորացնելու ու ընդլայնելու հեռանկարների մասին։

Հանդիպման ավարտին դեսպանը շրջայց է կատարել համայնքապետարանի նախասրահում, ծանոթացել էջմիածինցի արվեստագետների կտավներին, այցելել Պատմաազգագրական թանգարան:

Back to top button