ԿարևորՀասարակություն

Դեսպան Տիգրան Բալայանը հանդիպել է Նիդերլանդների CDJA կուսակցության անդամների հետ

Ս.թ. ապրիլի 13-ին դեսպան Տիգրան Բալայանը դեսպանությունում հյուրընկալել է Նիդերլանդների Քրիստենեա-դեմոկրատական կոչ (CDJA) կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչներին։

Ողջույնի խոսքում դեսպանն անդրադարձել է հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, հայ-նիդերլանդական երկկողմ հարաբերություններին։

ՀՀ դեսպանի ելույթի հիմնական հատվածը նվիրված է եղել 2020 թ . Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիային և դրա հետևանքով արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին, Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային համակարգին վերաբերող հարցերին, հայ-թուրքական հարաբերություններին, տարածաշրջանային և միջազգային խնդիրներին։

Հանդիպումն ավարտվել է ակտիվ երկխոսությամբ, որի ընթացքում Տ. Բալայանը պատասխանել է երիտասարդ քաղաքական գործիչների հարցերին։

Back to top button