Բիզնես բանաձև

«21-րդ դարի մետաքսի ճանապարհ»-ին ակտիվ ներգրավված չենք․ չինագետ Գոռ Սարգսյան․ «Բիզնես բանաձև»

ՀՀ և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ զրուցել ենք չինագետ Գոռ Սարգսյանի հետ: Հաղորդմանը տեղ գտած նրա մտքերից մի քանիսն են.

  • «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությունում գրավիչ են հավակնոտ ծրագրեր ներկայացնող պետությունները: Հենց այդ երկրներն են օգտվում ներդրումային հոսքից: Հայաստանը դեռևս չի կարողանում ոչ մի ծրագրի առումով համոզիչ լինել:
  • Բազմաբևեռ աշխարհը շատ կարևոր է հատկապես մեր նման պետությունների զարգացման համար: 20-րդ դարից սկսած Չինաստանը բազմաբևեռ աշխարհի կողմնակից է:
  • 20-րդ դարի կեսերից Չինաստանը սկսեց զբաղվել տաղանդների կառավարմամբ: Առաջին թիրախը չինական սփյուռքն էր: Դրսում հաջողության հասած երիտասարդ չինացիները մեծապես օգնեցին իրենց երկրի հաջողությանը: Հայաստանը չպետք է անտեսի իր մարդկային ներուժը:
  • Չինաստանի հետ մշակութային երկխոսությանը զուգահեռ, հարկավոր է սկսել հարաբերվել գիտահետազոտական և գիտակրթական ծրագրերով: Դրա համար մեզ պետք են կապեր:
Back to top button