Խոշորացույց

Ինչպես և ինչու «թվայնացնել» թվային նյութերը. «Խոշորացույց»

Մեր մասին ձեր աղբյուրներում գրածի համար մեղավոր եք ոչ թե դուք, այլ մեր նախնիները. տարիներ առաջ հենց այսպես էին պատասխանել Երեւանի պետհամալսարանի ծանոթ դասախոսներից մեկի դիտողությանը նրա մոնղոլ ուսանողները։

Նրանք մեր երկրում հայերեն էին սովորում, որպեսզի միջնադարյան մեր աղբյուրներում ուսումնասիրեն իրենց ժողովրդի պատմությունը։

Իմ ծանոթ դասախոսի այն դիտողությանը, թե հայկական միջնադարյան աղբյուրներում մոնղոլական արշավանքների մասին դրական ոչինչ չեն կարող իմանալ, նրանք արձագանքել էին այն խոսքերով, որով սկսեցի հոդվածը։

Մարիամ Հովսեփյանի հաղորդումը, թե ինչպես է մշակվում ազգային գրադարան մտած տպագիր արտադրանքը, եւ ինչպես է գրադարանը թվայնացնում իր ֆոնդերը.

Այս պատմությունը հիշեցի, որպեսզի բացատրեմ, թե ինչու է կարեւոր ապագա սերունդներին փոխանցել մեր այսօրվա կյանքի մասին նյութերն ու փաստաթղթերը։

Թեև ես իմ աշխատանքային գործունեության մեծ մասն անցկացրել եմ ռադիոյում, սակայն միշտ սիրել եմ գրել մամուլի համար։ Տպագրված իմ հոդվածներով թերթերի շատ օրինակներ այսօր տանն ունեմ, այդ օրինակները պահպանվում են նաեւ ազգային գրադարանում։ Բայց ա՜յ ինտերնետային մամուլում հրապարակված իմ հոդվածները, կարելի է ասել անվերադարձ, կորել են, երբ այդ կայքերը փակվել են, կամ դրանք փոխվել ու թարմացվել են։ Միայն դրանց տեքստերն են մնացել իմ համակարգչում։

Հռիփսիմե Հովհաննիսյանի հաղորդումը, թե որտեղ եւ ինչպես են պատրաստում մատենագիրներին

Ժամանակակից աշխարհում գրավոր ժառանգություն հասկացության սահմանները շատ են ընդարձակվել։ Դրանք ոչ միայն գրքերի ու թղթերի էջերում հայտնված նյութերն են, այլեւ թվային աշխարհում ստեղծված ժառանգությունը։

  • Ինչպե՞ս  է արխիվացվում թվային միջավայրում ծնված նյութը եւ արխիվացվո՞ւմ է արդյոք
  • ի՞նչն է ավելի ծախսատար` թվայնացնել եւ պահպանել տպագիր, գրավոր, ձայնային ու տեսաձայնայի՞ն արտադրանքը, թե՞ արխիվացնել թվային այսօրվա միջավայրը,
  • ի՞նչ տրամաբանությամբ եւ սկզբունքներով է ապագա սերունդների համար պահպանվում գրավոր, ձայնային եւ տեսաձայնային ժառանգությունը

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Խոշորացույցի» տաղավարում գրադարանավար, ճարտարագետ, ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի գիտական ղեկավար, Հայաստանի Ազգային գրադարանի նախկին տնօրեն Տիգրան Զարգարյանի հետ խոսել ենք մեր գրական, ու ոչ միայն, այդ թվում նաեւ թվային տիրույթում ստեղծված ժառանգության պահպանության մասին։

Back to top button