ԿարևորՀասարակություն

Քարաթափում` Վարդենյաց լեռնանցքում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ ապրիլի 12-ին Վարդենյաց լեռնանցքում՝ Քարավանատան մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում մոտ 2 խորանարդ մետր ծավալով, ինչի պատճառով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

Այժմ տվյալ ճանապարհահատվածը սպասարկող կապալառու կազմակերպության կողմից իրականացվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ։

Back to top button