

Մետաքսի ճանապարհը միայն առևտրի համար չէր։ Այն յուրահատուկ միջնադարյան ռադիո էր, համացանց և առևտրի կենտրոն։ Կապում էր մարդկանց, երկրները, լավագույն իրերի, զարդերի, ճենապակու մատակարար էր։
Մշակութային կապերն իրականացվում էին բոլոր հնարավոր ձևերով։ Մեր կաթողիկոսները օգտվում էին չինական ճենապակուց, չինացիները` մեր որդան կարմրից։
Հայ մարդը չինացիների համար Աստվածաշունչ թարգմանեց, մենք նրանցից սովորեցինք թուղթ ու մետաքս ստանալու արվեստը։
Անկախության տարիների մեր բարեկամական ու դիվանագիտական հարաբերությունները 30 տարեկան են։ Թող լինեն հավերժ։