ԿարևորՀասարակություն

Զարգացող երկրների ձայնը պետք է լսելի դառնա

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆրանսիայի Հանրապետությունում մասնակցել է Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինքի (GAVI) խորհրդի նիստին` որպես Եվրոպական տարածաշրջանը ներկայացնող խորհրդի անդամ:

Նիստի ընթացքում`

Ծավալվել են աշխատանքային քննարկումներ, հատուկ ուշադրության է արժանացել երկրների միջև համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։

Զարգացող երկրների ձայնը միասնական և լսելի դարձնելու նպատակով խորհրդի անդամները, նախագահ Ժոզե Մանուէլ Բարոզուի գլխավորությամբ, առաջարկել են ստեղծել «Իրականացնող երկրների» մի խումբ` բաղկացած խորհրդի բոլոր անդամներից, նրանց փոխարինողներից և կոմիտեների պատվիրակներից։

Անահիտ Ավանեսյանը հատուկ ընդգծել է միջին եկամուտ ունեցող երկրների համար Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինքի ռազմավարության փաստացի իրականացման կարևորությունը ընթացիկ ժամանակահատվածում:

Back to top button