ԿարևորՔաղաքական

Եվրամիությունը լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումներին. Կլաար

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ, Թվիթերի իր էջում գրել է Կլաարը։

«Եվրամիությունը լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումներին»,- հավելել է դիվանագետը:

Նա տեղեկացրել է, որ նախօրեին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ:

Back to top button