ԿարևորՀասարակություն

Արմեն Փամբուխչյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի  հրամանագրով Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար:

Հրամանագրում մասնավորապես, ասված է. « Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Արմեն ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆԻՆ նշանակել արտակարգ իրավիճակների նախարար»:

Մինչ այս Փամբուխչյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալն էր:

Ապրիլի 1-ին, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: Նա ձերբակալվել էր մարտի 30-ին կաշառքի բազմադրվագ գործի մեղադրանքով, ավելի ուշ կալանավորվել էր:

Back to top button