ԿարևորՀասարակություն

Առաջարկել ենք դպրոցներում ընդլայնել ռուսերենով կրթություն իրականացնող դասարանների թիվը. ԿԳՄՍՆ

Հայաստանում ռուսալեզու գործարար միջավայրի և ներդրումների ակտիվացման ֆոնին ակտիվացել է նաև ռուսալեզու քաղաքացիների ներհոսքը դեպի Հայաստանի Հանրապետություն, հայտնում է ԿԳՄՍ մամուլի բաժինը։

Վերջիններիս առանձնահատուկ հետաքրքրում է Հայաստանում երեխաների ռուսալեզու կրթության հնարավորությունները: Հայաստանում կրթական և գործարար համապատասխան միջավայր ապահովելու նպատակով, ինչպես նաև վերլուծելով առկա իրավիճակը՝ առաջարկել ենք ՀՀ դպրոցներում, այդ թվում՝ ավագ մակարդակում, ընդլայնել ռուսերենով կրթություն իրականացնող դասարանների թիվն ըստ պահանջի:

Այդ դասարանները նախատեսված են հիմնավորապես Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև օտարերկրյա այլ քաղաքացիների համար: Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորում է հանրակրթական դպրոցներում ռուսերենի ուսուցման որակի բարձրացումը:

Այդ կապակցությամբ ռուսաստանյան կողմի հետ համագործակցության շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ակնկալում է ստանալ անհրաժեշտ աջակցություն ՀՀ չափորոշիչներին համապատասխան ռուսերենով դասագրքերի բովանդակությունը մշակելու, ուսուցիչների վերապատրաստման ծրագիր կազմելու և վերապատրաստման դասընթացներն իրականացնելու համար:     

Back to top button