ԿարևորՀասարակություն

Ադրբեջանը ԼՂ-ում խախտել է հրադադարի ռեժիմը, վիրավորվել է մեկ հայ զինծառայող․ ՌԴ ՊՆ

ԼՂ-ում գտնվող ՌԴ խաղաղապահ զորախումբը անցած 24 ժամվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Փառուխի տարածքում արձանագրել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտման մեկ դեպք, ինչի հետևանքով հայկական կողմից զինծառայող է վիրավորվել։ Այդ մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

ՌԴ խաղաղապահները քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մշտադիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում:

«Անցած 24 ժամվա ընթացքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Փառուխ համայնքի տարածքում արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտման մեկ դեպք, ինչի հետևանքով հայկական կողմից զինծառայող է վիրավորվել։ Խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը երկու կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ հարթել է միջադեպը։ 

ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Back to top button