Հայկական հարց

Գաղթականները սկզբում հաստատվում էին Թուրքիան շրջապատող երկրներում․ «Հայկական հարց»

Գաղթականներն սկզբնապես կենտրոնացած էին Օսմանյան Թուրքիան շրջապատող երկրներում: Դա ուներ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Առաջին հերթին նրանք հաստատվում էին իրենց հայրենի բնակավայրերին մոտ տարածքներում, որ հնարավորության դեպքում կարողանային շուտ վերադառնալ:

Կային հույսեր, որ Փարիզի խաղաղության վեհաժողովի շրջանակում թուրքական հանցավոր վարչակարգը պատժվելու էր:

Դրանք, սակայն, չարդարացան աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով: Լոզանի պայմանագրով էլ Անտատի պետությունները ճանաչեցին քեմալական իշխանություններին և նրանց հետ սկսեցին դիվանագիտական հարաբերություններ հաստատել:

Թեմային է անդրադառնում ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մարուքյանը: «Հայ տարագիրների հանգրվանները»՝ մաս 1-ին:

Back to top button