ԿարևորՀասարակություն

Հիմնանորոգվում են Հ-8, /Մ-2/-Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգավան-/Մ-2/ ավտոճանապարհի երկու հատվածները

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում են Հ-8, /Մ-2/-Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգավան-/Մ-2/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ21+200-կմ 26+400 և կմ30+000-կմ33+500 հատվածները։ Ճանապարհը հիմնանորոգվում է 5.2կմ և 3.5 կմ երկարությամբ երկու հատվածներով։

3.5 կմ-ն սկսվում է Արարատի մարզի Նոր Կյանք բնակավայրից, վերջանում է Ոսկետափում։ 5.2 կմ-ն սկսվում է Արտաշատից և շարունակվում է մինչև Տափերական բնակավայր։

Այժմ իրականացվում են հողային աշխատանքներ, տեղադրվում են ջրահեռացման համակարգերը, կառուցվում են մայթերը։

Նախատեսված է ամբողջությամբ վերականգնել ճանապարհային պատվածքը, կկառուցվեն իջատեղերը, կնորոգվեն կամուրջներ։ Կկատարվեն ճանապարհի կահավորման, ինչպես նաև այլ աշխատանքներ։

Back to top button