ԿարևորՀասարակություն

Ասֆալտապատման աշխատանքներից անմիջապես հետո փողոցները պետք է գծանշվեն

Ասֆալտապատման աշխատանքներից անմիջապես հետո փողոցները պետք է գծանշվեն: Երևանի քաղաքապետարանում աշխատանքային հեևթական խորհրդակցության ժամանակ ոլորտների պատասխանատուներին հանձնարարվել է գործընթացը կազմակերպել համակարգված, որպեսզի գծանշման հետ կապված ուշացումներ չլինեն:

Ապրիլի 1-ից Երևանում գծանշումներ կատարելու, ինչպես նաև լուսացույցներ ու ճանապարհային նշաններ տեղադրելու գործառույթն անցել է համայնքին: Խնդրահարույց այս ոլորտը կանոնակարգելու համար Երևանի քաղաքապետարանը մի շարք քայլեր է ձեռնարկել՝ հաշվի առնելով վարորդների կողմից հաճախ բարձրացվող խնդիրները:

Back to top button