Մտքի ուժը

Քանի՞ րոպե ու ի՞նչ բարձրության վրա է հնարավոր ապրել առանց թթվածնի․ ուսումնասիրում են հայ գիտնականները․ «Մտքի ուժը»

Երբևէ մտածել եք՝ հնարավո՞ր է արդյոք բարձրանալ, օրինակ, հինգ հազար մետր վերև և ոչ միայն բաձրանալ, այլ նաև փորձել «ապրել» առանց թթվածնի։ Տարօրինա՞կ է. գիտական աշխարհում ոչինչ տարօրինակ չի լինում։

ԵՊՀ կենսաաբանության ֆակուլտետի կենսաբանություն գիտահետազոտական ինստիտուտի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնում նման փորձեր   կատարում են, միայն ոչ թե մարդկանց, այլ՝ փորձակենդանիների՝ առնետների վրա։  Այդ նույն ամբիոնի դոցենտ Նոնա Ադամյանը մանրամասն պատմում է, թե ինչպե՞ս են  թթվածնաքաղցային միջավայր ստեղծում.

Նոնա Ադամյան

«4.30 «Հատուկ արկղ ունենք, որտեղ տեղադրվում է առնետը։ Կա նաև հատուկ պատուհան, որտեղ գրանցվում է առնետի ինտեգրատիվ դաշտը կամ ալիքը։ Արկղի մեջ ենք դնում առնետին, սարքի զգայուն հատվածը համապատասախանեցված է սարքի անհարժեշտ հատվածին։ Վերլուծությունը կատարվում է համակարգչային ծրագրով։ Արկղը բիոսկոպով տեղադրվում է ճնշախցում։ Օդի դուրս մղման ճանապարհով՝ օդամղիչ պոմպի օգնությամբ, ստեղծում ենք ճնշախցում նոսր տարածություն, որն էլ թթվածնաքաղցային վիճակ է ստեղծում»։

Կախված նրանից, թե որքան է բարձրությունը, հիպօքսիկ պայմաններում կենդանիները մնում են նախատեսված ժամանակով՝ ասում է ․

«20  «4-5 հազար մետր բարձրության վրա կենդանիները մնում են մոտավորապես 7 րոպե, 7500-8000 մետր բարձրության վրա՝ մոտ  5 րոպե։ Իջեցնում ենք ու գրանցում տվյալները նորմայի պայմաններում»։

Թթվածնաքաղց կամ հիպօքսիա. թթվածնի պարունակության նվազումն է օրգանիզմի հյուսվածքներում։Առաջանում է թթվածնի անբավարար մատակարարման կամ հյուսվածքների կողմից վերջինիս կլանման խանգարման դեպքում։ Թթածնաքաղցը էկոլոգիական մտահոգիչ գործոն է՝ ասում է ԵՊՀ կենսաաբանության ֆակուլտետի  Կենսաբանություն գիտահետազոտական ինստիտուտի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի գիտաշխատող Մարիետա Կարապետյանն ու բացատրում․

«Մեքենաների այսքան շատանալու, արտանետած գազերի, անտառահատումների պատճառով, գումարվում է այն, որ Հայաստանը գտնվում է ծովի մակերևույթից բարձր, ու թեթև թթվածնաքաղց բոլորս զգում ենք՝ բացի միջավայրի թթվածնային անբավարարությունից։ Բոլոր հիվանդություններն ի վերջո ունենում են մահվան ելք՝ թթվածնաքաղցի պատճառով»։

Եվ ահա լաբորատոր պայմաններում մոդելավորում են հիպօքսիան՝ ստեղծում են արհեստական պայմաններ, օդը դուրս են մղում՝ ստեղծելով համապատասխան բարձրություն՝ իրականացնելով ֆիզիոլոգիական հետազոտություններ։ Լ․Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում հատուկ սարքավորում են ստեղծել՝ բիոսկոպ, որը մարմնի մակերեսից գրանցում է օրգանիզմի կենսադաշտի տատանումները։ Համեմատության համար կենդանիների կենսադաշտը տարբեր բարձրությունների վրա գրանցեցին, պարզվեց՝ այդ ցուցանիշը փուլային բնույթ չի կրում, ինչպես նախորդ ցուցանիշների ուսումնասիրության ժամանակ՝ բջիջների էլեկտրական ակտիվությունը, էլեկտրաուղեղագիրը, էլեկտրասրտագիրը։  

Գիտնականները կարևորում են այն, որ ժամանակակից գիտական փորձեր կատարելիս կտրվածքներ չեն անում կենդանիների վրա։ Նրանց այս հարցում օգնում է բիոսկոպ սարքավորումը, որով ի դեպ կարողանում են մարդկանց որոշ հիվանդություններ նույնպես ախտորոշել։

Մարիետա Կարապետյանը գիտությամբ է զբաղվում արդեն 45 տարի։ Հիշում է խորհրդային տարիները, երբ համագործակցում էին Մոսկվայի տիեզերական հետազոտական կենտրոնի հետ։ Ուսումնասիրում էին թթվածնային անբավարարությունը, տիեզերական գործոնները, գերծանրաբեռնվածությունն ու աղմուկը։

Մարիետա Կարապետյան

Խորհրդային տարիների փլուզումից հետո էլ իրենց աշխատանքը նույնքան կարևոր է՝ թթվածնաքաղցը էկոլոգիական ամենամտահոգիչ գործոնն է՝ ասում է տիկին Կարապետյանը։ Մոտ հինգ տասնամյակ լինելով գիտության մեջ՝ գիտությունից չի հոգնել։Երկարամյա գիտնականը  մեջբերում է Էյնշտեյնի՝ «Անգիր անելու մեթոդաբանությունից պետք է անցնել մտածելու մեթոդաբանությանը» միտքն ու նշում՝ հենց սրան պետք է մեծ ուշադրություն դարձնել։

Back to top button