Հատուկ նախագիծ

Գինին ծնվում է հողից, օդից ու գուրգուրանքից․ «Հատուկ նախագիծ»

Հայկական գինեգործությունը հազարամյակների պատմություն ունի ու թեև գինեգործի մասնագիտությունը միշտ համարվել է տղամարդկանց մենաշնորհ, այսօր կանայք կոտրում են այդ կրածրատիպերը ու ստեղծում յուրահատուկ գինիներ:

Այս պատմությունը երեք կանանց մասին է, որոնց միավորում է սերը խաղողագործության, գինու ու մարդկանց հանդեպ:

Տաթև Գաբրիելյանն, օրինակ, Եղեգնաձորից հասել է Շվեյցարիա, որպեսզի գինեգործի կրթություն ստանա, իսկ հետո ամուսնու՝ Ժան Պոլի առաջարկով ,տեղափոխվել կրկին Եղեգնաձոր, որտեղ էլ արտադրում է «Կրիա» անունով գինին:

Մարիամ Սաղաթելյանն էլ, որը Ինվինո մասնագիտացված խանութ-ակումբի համահիմնադիրն է, մեծացել է ԱՄՆ-ում, հետո տեղափոխվել Հայաստան ու զարգացնում է ընտանեկան բիզնեսը:

Լիլյա Խաչատրյանն էլ պատմում է Արցախում գինեգործական արտադրամասի մասին, որը 44-օրյա պատերազմի հետևանքով այդպես էլ իրականություն չդարձավ:

Սա կարող էր լինել մոտավորապես այնպիսի պատմություն, ինչպիսին լինում է ֆիլմերում՝ գինի, ռոմանտիկ միջավայր, համեղ սնունդ և այլն, բայց գինին հողից է սկսում, հետո անցնում երկա՜ր ճանապարհ ու նոր միայն հասնում ձեզ: Հայկական գինիի պատմության մասին է:

Back to top button