Ժամանակի վկան

Բրիտանահայկական խորհրդարանական բարեկամական խմբի ջանքերն ի նպաստ Հայ Դատի․ Անէթ Մոսկոֆեան․ «Ժամանակի վկան»

Հայ Դատի բրիտանական հանձնախմբի աշխատանքները շարունակվում են և այդ շրջանակում սույն թվականի փետրվարի 22-ին կայացավ Մեծ Բրիտանիայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ, ՄԹ խորհրդարանի Մեծ Բրիտանիա-ՀՀ բարեկամական խմբի քարտուղար Անէթ Մոսկոֆեանի և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա խորհրդարանական բարեկամական խմբի անդամ Ասպրամ Կրպեյանի հանդիպումը և ելույթը Բրիտանական խորհրդարանում՝ Լոնդոնի Վեստմինստերյան պալատում։

Հայ Դատի բրիտանական հանձնախմբի աշխատանքները շարունակվում են և այդ շրջանակում սույն թվականի փետրվարի 22-ին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի նախագահ Թիմ Լոութոնի հրավերով կայացավ Հայ Դատի բրիտանական հանձնախմբի նախագահ Անետ Մոսկոֆյանի և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ասպրամ Կրպեյանի մասնակցությունը վերոնշյալ խորհրդարանական խմբի հերթական նիստին, որտեղ Ասպրամ Կրպեյանը հանդես եկավ զեկուցումով Բրիտանական խորհրդարանում՝ Լոնդոնի Վեստմինստերյան պալատում՝ ներկայացնելով ետպատերազմական իրավիճակը Արցախում և Հայաստանում։

Մարտի 31-ից ապրիլի 4-ին, ինչպես նախատեսված էր, Մեծ Բրիտանիա-ՀՀ բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութոնի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայաստան։ Պատվիրակության կազմում էր նաև Անէթ Մոսկոֆեանը։

Արմատներով մշեցի լոնդոնաբնակ Անէտ Մոսկոֆեանը 2019 թ․ աշնանից Մեծ Բրիտանիայի Հայ Դատի հանձնախմբի նախագահն է։ Մեր ծանոթությունը կայացավ երկու տարի առաջ Լոնդոնում՝ 2020 թվականի փետրվարին։ Այս տարի կրկին փետրվարին հանդիպեցինք Լոնդոնում և զրուցեցինք այս թեմաներով։

Այժմ նա կներկայացնի Հայ Դատի հանձնախմբի, ինչպես նաև Մեծ Բրիտանիա-ՀՀ բարեկամական խմբի վերջին երեք տարիներին կատարած աշխատանքները։

Հավելեմ նաև, որ երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումները տեղի են ունենում Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի տարում, այսինքն՝ այս տարի 2022 թվականի հունվարի 20-ին։

Հուսանք, որ Հայաստանի Հանրապետություն-Միացյալ Թագավորություն երկկողմ բարեկամական հարաբերությունները այսուհետև նույնպես կընթանան կայուն զարգացման ճանապարհով՝ հիմնված փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա։

Back to top button