Էկոսֆերա

Չիլիում ցամաքել է լիճ, որը 2 միլիոն մարդու ջրով էր ապահովում․ «Էկոսֆերա»

Այս պահին Պենյուելաս լիճը լցված է ընդամենը 170 հազար խորանարդ մետրով, ինչը սովորական ցուցանիշի՝ 95 միլիոն խորանարդ մետրի 0,2 տոկոսն է։ Այս փոփոխություններն արձանագրվել են արբանյակային մոնիտորինգի միջոցով։

Պենյուելաս լիճը գտնվում է Սանտյագոյից 43 կմ հեռավորության վրա և օգտագործվել է որպես բնակիչների ջրի մատակարարման հիմնական աղբյուր։ Այժմ խմելու ջուրը տեղափոխվում է բեռնատարներով։ Ջրի բացակայության հետևանքով տասնյակ հազարարավոր գյուղատնտեսական կենդանիներ սատկել են։

Երկիրը տառապում է երաշտից 2010 թվականից։ Նշվում է, որ այնտեղ ավելի քան 10 տարի տեղումների քանակը միջինից ցածր է եղել 45%-ով, Սանտյագոյում՝ 20%-ով։

Երաշտի այս շրջանն ամենաերկարն ու ամենածանրն է ժամանակակից պատմության մեջ։ Փորձագետները կարծում են, որ դրա մի մասը կարող է պայմանավորված լինել կլիմայի փոփոխությամբ:

Back to top button