ԿարևորՀասարակություն

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մասնակցել է «Ընթերցանության մարաթոն 2022»-ին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ Ա. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում մասնակցել է «Ընթերցանության մարաթոն 2022»-ին:

ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ իրականացվող ամենամյա այս ծրագիրը ընթերցանության խրախուսմանն ու տարածմանն ուղղված հաջողված նախագծերից է: Քաղաքապետն ու դեսպանը հատվածներ են ընթերցել հայազգի մեծանուն գրող Փիթեր Բալաքյանի՝ Հայոց Մեծ եղեռնին նվիրված «Ճակատագրի սև շունը» վեպից: Մարաթոնի ողջ ընթացքն առցանց հեռարձակվել է ՀՀ մարզային, քաղաքային գրադարաններում և դպրոցներում:

Հրաչյա Սարգսյանն ու Լին Թրեյսին ունկնդրել են նաև կազմակերպված համերգային ծրագիրը, որի ընթացքում ելույթ են ունեցել Երևանի քաղաքապետարանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի սաները:

Back to top button