ԿարևորՀասարակություն

Նիկոլ Փաշինյանը «Մարտի 1-ի» գործով անմեղ է ճանաչվել և արդարացվել

Վճռաբեկ դատարանը՝ դատավոր Համլետ Ասատրյանի նախագահությամբ, հրապարակել է որոշում, որով բեկանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ 2010 թվականին կայացված դատավճիռը՝ կապված 2008-ի իրադարձությունների հետ: 

«Վճռաբեկ բողոքը բավարարել, Վճռաբեկ դատարանի 2010 թվականի ապրիլի 30–ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել։ Նիկոլ Վվովայի Փաշինյանի վերաբերյալ ՔՕ 225 հոդվածի առաջին մասով առաջին ատյանի 2010 թվականի հունվարի 10-ի դատավճիռը և Քրեական վերաքննիչ դատարանի 2010 թվականի մարտի 9-ի որոշումը բերակնել Նիկոլ Փաշինյանին ՔՕ 225-րդ հոդվածի 1-ին մասով ճանաչել անմեղ և արդարացնել»։

ՀՀ գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք էր ներկայացրել՝ հիմք ընդունել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը, ելնելով նրանից, որ ՄԻԵԴ-ը ամիսներ առաջ կայացրել էր վճիռ, որում արձանագրել էր, որ 2008-ի հետընտրական արյունալի  իրադարձությունների ժամանակ խախտվել են Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես նաև խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքները։

2008 թվականի արյունալի իրադարձություններից հետո Փաշինյանը 2010-ին դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։

Back to top button