ԿարևորՔաղաքական

ՄԱԿ-ը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը

ՄԱԿ-ը ողջունում է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո չորեքշաբթի օրը Բրյուսելում, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՄԱԿ-ի խոսնակ Անտոնիո Գուտերեշը։

«Մեզ ոգևորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով շարունակական անմիջական երկխոսությունը։ Մենք ի գիտություն ենք ընդունում կողմերի՝ հետագա բանակցություններում ներգրավվելու և տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված կոնկրետ քայլեր ձեռնարկելու հայտարարված հանձնառությունը»,- ասել է խոսնակը։

«Մենք երախտագիտությամբ նշում ենք Եվրամիության դերը շարունակական շփումները դյուրացնելու գործում և կոչ ենք անում կողմերին լուծել բոլոր չկարգավորված խնդիրները երկխոսության միջոցով և առկա ձևաչափերի շրջանակներում։ Միավորված ազգերի կազմակերպությունը պատրաստ է աջակցել բոլոր նման ջանքերին, այդ թվում՝ տեղում մարդասիրական, վերականգնման և խաղաղության հաստատման աջակցության տրամադրման միջոցով»,- նշել է Ստեֆան Դյուժարիկը։

Back to top button