15 րոպեն քիչ է

Ինքը՝ մեծ հոգով, տպավորիչ հայկական քթով ու մատների չմոռացվող շարժումներով․ «15 րոպեն քիչ է»

«Նրա հետ հարևաններ էինք, մոտ էինք ապրում,- ասում է Մարտին Վարդազարյանը։ Ինքն արագ-արագ էր քայլում, ես՝ չէ։ Ասում էի, այ Ստյոպա ջան, մի քիչ դանդաղ քայլի։ Ասում էր դու դանդաղ քայլի, ես կգնամ տեղ կհասնեմ, հետ գալուց նորից կհանդիպենք»։

Հենց այսպիսինն էր ինքը՝ Ստեփան Շաքարյանը, մեծ հոգով, տպավորիչ հայկական քթով ու մատների չմոռացվող շարժումներով։ Տաղանդավոր էր։

Վարպետը ստեղծել է ավելի քան 100 ջազային կոմպոզիցիաներ, որոնք ներգրավված են հայկական տարբեր ջազային կոլեկտիվների նվագացանկերում։

«Ես մեր մասով ասեմ,- շարունակում է Ռուբեն Մաթևոսյանը,- նրա ստեղծագործությունները կատարում են Հայաստանի պետական ջազային, Հանրային հեռուստառադիոընկերության էստրադային և ջազային նվագախմբերը, մի շարք այլ խմբեր։ «Բինգյոլից մինչև Կանզաս սիթի» ստեղծագործությունը դարձավ հայկական ջազի ստանդարտ։ Նրա սիմֆոնիաները և կոնցերտները կատարել են հայ և այլազգի բազմաթիվ կատարողներ»։

«15 րոպեն քիչ է», բայց այս ընթացքում մաեստրոներ Ռուբեն Մաթևոսյանն ու Մարտին Վարդազարյանը հասցնում են խոսել հայ ամենատպավորիչ ու տաղանդավոր ձեռքերն ունեցող դաշնակահարի ու կոմպոզիտորի՝ Ստեփան Շաքարյանի մասին։

Back to top button