ԿարևորՀասարակություն

«Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը ելույթ է ունեցել Իսրայելում

Ռոզա Լինն առաջին անգամ մրցույթի երկրպագուների համար կենդանի կատարմամբ ներկայացրել է իր «Snap» երգը։ Ապրիլի 7-ին «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Ռոզա Լինը ելույթ է ունեցել Իսրայելում նախաեվրատեսիլյան արշավի` «Israel Calling-2022»–ի շրջանակում։

Ռոզա Լինի ելույթի տեսագրությունը հրապարակվել է մրցույթի Youtube-յան պաշտոնական էջում։

Ռոզա Լինն առաջին անգամ մրցույթի երկրպագուների համար կենդանի կատարմամբ ներկայացրել է իր «Snap» երգը։

«Israel Calling»-ն ամենամյա միջոցառում է, որն Իսրայելը կազմակերպում է «Եվրատեսիլից» առաջ մասնակիցներին համախմբելու և երկրում զբոսաշրջությունն ակտիվացնելու նպատակով:

«Եվրատեսիլ 2022»-ը նախանշված է Իտալիայում մայիսի 10-14-ը: Ռոզա Լինը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչի օրը՝ մայիսի 10-ին, 17-րդ համարի ներքո:

Back to top button