ԿարևորՔաղաքական

ԵԱՀԿ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բրյուսելյան հանդիպումը

ԵԱՀԿ նախագահությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահի հովանու ներքո։ Այս մասին ասվում է Twitter-ում ԵԱՀԿ Լեհաստանի նախագահության հայտարարության մեջ։

Նախագահությունը ողջունում է նաև խաղաղության հնարավոր համաձայնագրի ուղղությամբ գործընթացի մեկնարկը։

«Նախագահությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հարավային Կովկասում կայուն և խաղաղ միջավայր ապահովելու բոլոր ջանքերին»,- ասված է հայտարարության մեջ։

Back to top button