ԿարևորՀասարակություն

Արցախի նախագահն ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ մի խումբ անդամների

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 8-ին ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների։

Երկրի ղեկավարը նախ իր երախտագիտությունն է հայտնել միության անդամներին՝ վերջին օրերին զինված ուժերի հետ համատեղ կամավորական հիմունքներով Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության գործում ցուցաբերած աջակցության համար, ապա ընդգծել, որ բոլոր ջանքերը գործադրվում են Արցախում կայուն խաղաղություն ապահովելու համար:

Հանդիպման ընթացքում նախագահ Հարությունյանը ներկայացրել է Արցախում տիրող ռազմաքաղաքական իրավիճակի վերջին զարգացումները, պատասխանել նրանց հուզող հարցերին:

Back to top button