Բիզնես բանաձև

2022թ.-ը՝ հայ-չինական հարաբերությունների զարգացման տարի. չինագետ Գոռ Սարգսյան․ «Բիզնես բանաձև»

Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ զրուցել ենք չինագետ Գոռ Սարգսյանի հետ: Հաղորդմանը տեղ գտած նրա մտքերից մի քանիսն են.

Հայաստանը և Չինաստանը ապրող քաղաքակրթություններ են: Չոր ֆինանսատնտեսական կապերից առաջ մենք պետք է հարաբերվենք հենց այս համատեքստում:

Տնտեսական հարաբերությունների մասով մեզ համար կարևոր կլինի Չինաստանի այն նահանգը, որտեղ հասնելու համար ուղիղ չվերթ կունենանք:

Արարատ «շանը/լեռը» շատ հայտնի է Չինաստանում: Չինացիները դարերով ազդակներ հղելու վարպետներ են և նորօրյա հարաբերություններում Արարատի մասին հիշատակումը Չինաստանից եկող բազմաթիվ ազդակներից միայն մեկն է:

Back to top button