

Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ զրուցել ենք չինագետ Գոռ Սարգսյանի հետ: Հաղորդմանը տեղ գտած նրա մտքերից մի քանիսն են.
Հայաստանը և Չինաստանը ապրող քաղաքակրթություններ են: Չոր ֆինանսատնտեսական կապերից առաջ մենք պետք է հարաբերվենք հենց այս համատեքստում:
Տնտեսական հարաբերությունների մասով մեզ համար կարևոր կլինի Չինաստանի այն նահանգը, որտեղ հասնելու համար ուղիղ չվերթ կունենանք:
Արարատ «շանը/լեռը» շատ հայտնի է Չինաստանում: Չինացիները դարերով ազդակներ հղելու վարպետներ են և նորօրյա հարաբերություններում Արարատի մասին հիշատակումը Չինաստանից եկող բազմաթիվ ազդակներից միայն մեկն է: