Հայագիտակ

Եկեղեցու խորանի, պալատների և վրանների զարդը՝ գոբելեն․ «Հայագիտակ»

Գոբելենը զարդարում էր մեծամեծերի վրանը, որտեղ էլ այն լիներ։ Այստեղից է գոբելենի «շարժվող կամ թափառող պատեր» բնորոշումը։

Բայց շատ ավելի խորհրդանշական էր գոբելենի կիրառությունը որպես եկեղեցու խորանի վարագույր։ Այն գործում էին Հայոց աշխարհի փափկասուն տիկինները` չխնայելով իրենց նուրբ մատները։ Նվիրում էին եկեղեցիներին` որպես հիշատակ կամ տոների առթիվ։

Կիրառական-դեկորատիվ արվեստի այս հետաքրքիր տեսակը ժամանակի ընթացքում գրեթե լրիվ մոռացվեց և նորից ծաղկեց միայն 20-րդ դարի 60-ականներին։

Սարդարապատի հայոց ազգագրության թանգարանում կարելի է տեսնել հայկական գոբելենի հարուստ ցուցադրություն։

Back to top button