ԿարևորՔաղաքական

Փառուխի դեպքերի շուրջ քննարկումները չհանգեցրին իրավիճակի միասնական գնահատականի. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության այսօրվա նիստում՝ անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը, մանրամասներ է ներկայացրել։

Նա հյատնել է, որ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարները արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են սկսել երկու երկրի միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:

Փաշինյանի խոսքով՝ քննարկում է եղել ԼՂՀ-ում անվտանգային միջավայրի վատթարացման և Փառուխ գյուղի դեպքերի շուրջ, սակայն դրանք միասնական գնահատականի չեն արժանացել։ «Կոնկրետ այս թեմայի հետագա քննարկումը ինքս պատեհ չհամարեցի Բրյուսելյան հարթակում, որովհետև խոսքը, այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է»,-ասել է Փաշինյանը։

«Ի պատասխան Ադրբեջանի առաջարկների՝ մենք ընդգծել ենք, որ դրանցում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, սակայն դրանք չեն ամբողջացնում խաղաղության օրակարգի հարցերը, և մեզ համար սկզբունքային նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտումը»,- ասել է ՀՀ վարչապետը։

Նրա խոսքով՝ այդ հարցերն են ընդգրկված խաղաղության օրակարգի վերաբերյալ մեր պատասխաններում և պիտի դառնան բանակցությունների առարկա:

Back to top button