ԿարևորՀասարակություն

Արցախի նախագահն ապրիլի 7-ին ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 7-ին ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:

Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ կանայք,

Այսօր` ապրիլի 7-ը,  մեր օրացույցում առանձնանում է որպես   Մայրության և գեղեցկության տոն, ինչի առթիվ ուզում եմ բարեմաղթանքի և երախտագիտության ամենաջերմ խոսքերը հղել ձեզ, Արցախում, Մայր Հայաստանում և Սփյուռքում ապրող  մեր հերո’ս հայուհիներ։

Հերոսներ ծնած ու դաստիարակած մայրեր, Հայրենիքի համար կյանքը զոհաբերած նվիրյալների կանայք, քույրեր, դուստրեր և սիրած աղջիկներ, ռազմի դաշտում թե խաղաղ կյանքում հայ տղամարդկանց թև ու թիկունք դարձած, հավատարիմ ընկեր ու հուսալի հենարան համարվող կանայք,  դուք լավագույնին եք արժանի։

Թույլ տվեք գլուխ  խոնարհել  յուրաքանչյուրիդ առջև` որպես գնահատանք ձեր վեհանձնության, Հայրենիքին ու ընտանիքին անմնացորդ նվիրվածության։ Բարեմաղթանքս է, որ լինեք առողջ և շրջապատված սիրով ու ջերմությամբ`   ձեր մեծ հոգու և վաստակի չափով:

Թող խաղաղությունն  ու երջանկությունը թագավորեն բոլորիդ օջախներում և մեր նվիրական Հայրենիքում»:

Back to top button