Էկոսֆերա

Օրենքի նախագիծը նահանջ է ժողովրդավարությունից. ՀԿ ներկայացուցիչներ․ «Էկոսֆերա»

«ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը նահանջ է ժողովրդավարությունից` ասում են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Նրանք պնդում են, որ այն հակաժողովրդավարական նախագիծ է, որից պետք է հրաժարվել։

ՀՀ կառավարության՝ փետրվարի 10-ի նիստում առանց զեկուցման հավանության էր արժանացել «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը բնապահպանական հանրության շրջանում բողոքի ալիք բարձրացրեց։

ՀԿ ներկայացուցիչների խոսքով՝ այս նախագծում մտահոգիչ կետեր կան, որոնք հարկ էր քննարկել։

Մասնավորապես, նախագծով առաջարկվում է «Ընդերքի մասին օրենսգիրքը» լրացնել նոր՝ 55.1 հոդվածով, որը նախատեսում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգում՝ անհաղթահարելի ուժի հիմքով։

Back to top button