ԿարևորՄիջազգային

Վլադիմիր Ժիրինովսկին մահացել է

Կյանքից հեռացել է Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը՝ պալատի լիագումար նիստում։

«Վլադիմիր Վոլֆովիչ Ժիրինովսկին մահացել է ծանր և երկարատև հիվանդությունից հետո»,- ասել է Վոլոդինը։

Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են քաղաքական գործչի հիշատակը եւ ընդմիջում են հայտարարել։

Ժիրինովսկին 75 տարեկան էր։ նա ավելի քան 30 տարի անցկացրել է մեծ քաղաքականության մեջ։

Back to top button