ԿարևորՀասարակություն

ՄԹ-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սյունիք

44-օրյա պատերազմի ընթացքում ավելի քան 20.000 արցախցի ընտանիք տեղափոխվել է Սյունիքի մարզ: Տեղահանվածներից գրեթե 4.000-ն այս պահին էլ բնակվում է Սյունիքում: Շուշիից, Ասկերանից եւ Հադրութից տեղահանված շուրջ 248 ընտանիք է ապրում Տեղ համայնքում: Հենց նրանց հետ շփվելու նպատակով Միացյալ Թագավորության խորհրդարանի Մեծ Բրիտանիա-ՀՀ բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընի գլխավորած պատվիրակության անդամներն ապրիլի 2-ին այցելել են Սյունիք:

Back to top button