ԿարևորՄիջազգային

Կիևի շրջանից ռուսական ուժերի դուրսբերումը բարի կամքի դրսևորում է. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Կիևի շրջանից ռուսական զորքերի դուրսբերման մասին, նշել է, որ դա բարի կամքի ժեստ է՝ բանակցությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, որոնց ընթացքում հնարավոր են լուրջ որոշումներ։

«Բանակցությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար մենք ցանկանում էինք բարի կամքի ժեստ անել: Մենք կարող ենք լուրջ որոշումներ կայացնել բանակցությունների ընթացքում, ուստի նախագահ Պուտինը հրամայեց մեր զորքերին լքել տարածաշրջանը (Կիևի շրջան)»,- ասել է Պեսկովը ֆրանսիական LCI հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում։

Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարը խոսել է անգլերեն, նրա խոսքերը թարգմանվել են ֆրանսերեն։

Back to top button