Ձեր փաստաբանը

Կանայք պետական համակարգում, ընտանիքում և զինված ուժերում․ «Ձեր փաստաբանը»

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհում կանանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաև կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ամրագրումը և ապահովումը դարձավ պետությունների գործունեության առաջնահերթություններից մեկը:

  • Որքանո՞վ է պետություններին հաջողվում կատարել այդ առաջնահերթությունը:
  • Կանայք ունեն տղամարդկանց հետ հավասար իրավունքներ, իսկ հնարավորությունները հավասա՞ր են։
  • Արդյո՞ք պետական ու հասարակական կյանքում կանանց ներկայացվածությանն ուղղված օրենսդրական կարգավորումները բավարա՞ր են։

Ընտանիքում կանանց նկատմամբ դեռևս շարունակվում է խտրականությունը: Օրենսդրական ակտերից՝ Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին ՀՀ օրենքի ընդումամբ կարծես թե մեծ ձեռքերումներ առկա չեն:

Հիմնականում օրենքի չգործելու պատճառը՝ օրենքում կառուցակարգի բացակայությունն է, թե՞ խնդիրը ավելի համալիր է։

Մենք հաճախ խոսում ենք կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների մասին, բայց ավելի քիչ խոսում ենք զինված ուժերում կանանց մասնակցության կարևորության մասին:

Արդյո՞ք այստեղ առկա խնդիրները նույնական են կանանց մյուս ոլորտներում հանդիպող խնդիրներին։

Զրույց Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագետ Գայանե Հովակիմյանի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button