ԿարևորՔաղաքական

Ապրիլի 8-ին Մոսկվայում կկայանա Միրզոյանի ու Լավրովի հանդիպումը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 8-ին կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, ով աշխատանքային այցով կլինի Մոսկվայում։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ապրիլի 8-ին Մոսկվայում նախատեսված են Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների բանակցությունները․ ՀՀ ԱԳ նախարարն աշխատանքային այցով կժամանի Ռուսաստան»,- ասել է դիվանագետը։

Նրա խոսքով, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախատեսում են մանրամասն քննարկել երկկողմ դաշինքի հետագա ամրապնդմանն ուղղված քայլերը բոլոր ոլորտներում, փոխգործակցությունն ավելացնելու ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաների՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ, ինչպես նաև համատեղել ջանքերը միջազգային այլ հարթակներում։

«Բացի այդ, մտքերի մանրակրկիտ փոխանակում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ»,- հավելել է Զախարովան։

«Մենք ակնկալում ենք, որ Մոսկվայում կայանալիք բանակցությունները կնպաստեն Երևանի հետ դաշնակցային համագործակցության խորացմանը՝ առաջ մղելով Անդրկովկասում խաղաղության ու կայունության գործընթացը»։

Back to top button