Դպրություն

Վայոց Ձորի անվտանգության երաշխիքը նաև բուհ-ն է․ «Դպրություն»

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում 2022-2023թթ.-ի համար ընդունելություն չի լինի։ Որոշումն ընդունվել է Տնտեսագիտական համալսարանի գիտխորհրդի՝ 2021թ.-ի հոկտեմբերի 11-ի նիստում։

Համալսարանի նախկին ու ներկա ուսանողները, սակայն, չեն համակերպվում այս մտքի հետ ու շարունակում են պայքարել:

Հանրապետությունում դիմորդների թվաքանակի նվազման ֆոնին մասնաճյուղն այժմ ունի 250-ից ավելի ուսանող, ինչը բարձր ցուցանիշ է նման քիչ բնակչությամբ մարզի համար։ Կրթությունը ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում հիմնավորապես փոխել է տեղի երիտասարդության կյանքը՝ հնարավորություն տալով մասնագիտական առաջխաղացման և կյանքի որակի բարելավման, ինչն անհնար կլիներ, եթե չլիներ բուհում ուսումնառությունը։ Շրջանավարտներից շատերը մարզում կարևոր ոլորտներում պատասխանատու պաշտոնյաներ են ու կարևոր դերակատարներ։

Սերոբ խաչատրյան․ Կարելի է հասկանալ բուհ–ին, բայց կան նաև բազմաթիվ այլ հարցեր՝ դասախոսական կազմ, վարչական կազմ, անվտանգության խնդիրներ, արտագաղթ և այլն։
Ընդհանուր առմամբ խնդիրը բավականին բարդ է։ Հայաստանի բոլոր հեռավոր մարզերն ունեն ԲՈՒՀ-եր։ Չունեն միայն Երևանին մոտ գտնվող մարզերը։ Վայոց Ձորը մյուս մարզերի հետ համեմատ մի խնդիր ունի՝ այստեղ բնակչության թիվը շատ փոքր է։

Մարզի աշակերտների ընդհանուր թիվը մոտավորապես 6500 է։ Սա շատ կարևոր հանգամանք է և շատ կարևոր գործոն։ Բայց կա նաև արդարության հատվածը և այո, որոշ երեխաների կրթության իրավունքը պաշտպանելու խնդիր կա։

Թեմայի շուրջ քննարկում ԵՊՀ դասախոս, փիլիսոփա, կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանի, ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի կառավարման ֆակուլտետի ուսանողուհի Շուշանիկ Դանիելյանի և ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի շրջանավարտ, ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ուսումնական մասի պատասխանատու Մարիամ Խաչատրյանի հետ։

Back to top button