Հայագիտակ

«Գրական հանգրվաններ»․ Գրականության մեծերը՝ նոր լույսի ներքո․ «Հայագիտակ»

Պրոֆեսոր Սամվել Մուրադյանի «Գրական հանգրվաններ» բազմահատոր աշխատության մեջ հայ գրականության մեծերը ներկայանում են նոր, հետաքրքիր լույսի ներքո։ Առանձնապես ջերմ են ներկայացված Սայաթ-Նովան, Խաչատուր Աբովյանը, Շիրազը։

Սամվել Մուրադյանը փաստերով ժխտում է ադրբեջանցիների պնդումները՝ Սայաթ-Նովայի ադրբեջանցի լինելու մասին։ Սայաթը գրել է թուրքերենի մի բարբառով, որը բնավ ադրբեջաներեն չէ, և ինքն է ասել. «Սայաթ Նովան հստակ հայ է, իր հավատին ղայիմ կայնած»։

Ավելին, բանաստեղծի օրոք ադրբեջանցի ազգություն գոյություն չի ունեցել։ «Գրական հանգրվաններ»-ում նմանատիպ շատ հետաքրքիր մանրամասների կարելի է հանդիպել։

Back to top button