Մասնագիտություն

Չափ, տոնայնություն, ռիթմ. գրագետ միքսեր կատարող երաժիշտը․ «Մասնագիտություն»

Նրանք ունեն աշխարհի ամենադրական, ամենաերաժշտական և ամենաժամանցային մասնագիտությունը, որտեղ մեկտեղված են ուրախ ժամանցի բոլոր բաղկացուցիչները։ Նրանք յուրաքանչյուր միջոցառման զարկերակն են. թելադրում են իրենց երաժշտական ճաշակը, մատուցում որակյալ երաժշտություն, վերահսկում հանդիսատեսի տրամադրությունը, պարգևում անմոռանալի երեկոներ:

Նրանք պարզապես երաժշտություն չեն միացնում կամ անջատում, այլ ստեղծում են յուրահատուկ արվեստ. ունեն բազմաթիվ հմտություններ, տպավորիչ բեմական անուն, երաժշտական գեղեցիկ նախասիրություններ և ճաշակ ու չեն պատկերացնում իրենց կյանքը երաժշտությունից դուրս:

Ամենահայտնի մեղեդիներն ու երգերը նրանց մատուցմամբ դառնում են էլ ավելի սիրելի ու հաճելի, նրանց շնորհիվ երեկոներն անցնում են ուրախ, իսկ պարահրապարակները երբեք դատարկ չեն լինում։ Դե իհարկե, այսօր խոսելու ենք աշխարհի ամենաերաժշտական մասնագիտություներից մեկի՝ դիջեյի մասնագիտության մասին:

Այսօր ակումբային կյանքը, ինչպես նաև ցանկացած միջոցառում անհնար է պատկերացնել առանց որակյալ երաժշտություն մատուցող դիջեյի: «Դիջեյ» բառն ունի անգլիական ծագում. առաջացել է «սկավառակ ժոկեյ» արտահայտությունից։

Դիջեյը հատուկ երաժշտական հաղորդավարն է, որը մատուցում է հանդիսատեսին ձայնագրված երաժշտական ստեղծագործությունները կա՛մ անփոփոխ, կա՛մ փոփոխված տարբերակով՝ օգտագործելով հատուկ տեխնիկական միջոցներ։

Կան ակումբային և ռադիո դիջեյներ, որոնք իրենց հերթին բաժանվում են նաև ըստ երաժշտական ժանրերի։ Երբեմն դիջեյներն անգամ իրենք են երգում ու նվագում։ Անչափ կարևոր է, որ դիջեյը ունենա ոչ միայն երաժշտական կրթություն, այլ նաև ճաշակ։ Չափ, տոնայնություն, ռիթմ. գրագետ միքսեր կատարելու համար այս ամենն անչափ կարևոր է։

Տարվա մեջ դիջեյներն ունեն նաև մասնագիտական օր: 2002 թվականից ի վեր մարտի 9-ը դիջեյների համաշխարհային օրն է։ Այդ օրն աշխարհի տարբեր անկյուններում բնակվող դիջեյներն իրենց օրվա աշխատանքի հասույթը տրամադրում են տարբեր մանկական հիմնադրամների: Զրույց դիջեյ Արկադի Կլեկչյանի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button