

Պրոֆեսոր Սամվել Մուրադյանի «Գրական հանգրվաններ» բազմահատոր աշխատության մեջ հայ գրականության մեծերը ներկայանում են նոր, հետաքրքիր լույսի ներքո։ Առանձնապես ջերմ են ներկայացված Սայաթ-Նովան, Խաչատուր Աբովյանը, Շիրազը։






Սամվել Մուրադյանը փաստերով ժխտում է ադրբեջանցիների պնդումները՝ Սայաթ-Նովայի ադրբեջանցի լինելու մասին։ Սայաթը գրել է թուրքերենի մի բարբառով, որը բնավ ադրբեջաներեն չէ, և ինքն է ասել. «Սայաթ Նովան հստակ հայ է, իր հավատին ղայիմ կայնած»։
Ավելին, բանաստեղծի օրոք ադրբեջանցի ազգություն գոյություն չի ունեցել։ «Գրական հանգրվաններ»-ում նմանատիպ շատ հետաքրքիր մանրամասների կարելի է հանդիպել։