ԿարևորՀասարակություն

Գեղարքունիքի մարզում մեկնարկել են ճանապարհների ամառային պահպանման աշխատանքները

2022 թվականի ապրիլի 1-ից ավարտվել են պետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքները և մեկնարկել ամառային աշխատանքները:

Գեղարքունիքի մարզի ճանապարհները սպասարկող կազմակերպությունները ձեռնամուխ են եղել ճանապարհների եզրերից աղբի մաքրման, ձմեռային պահպանության նպատակով իրականացված աշխատանքների ընթացքում օգտագործված և ասֆալտբետոնյա ծածկի վրա առկա ավազի հեռացման, ինչպես նաև ջրահեռացման համակարգերի մաքրման աշխատանքների իրականացմանը:

Եղանակային պայմանների բարելավման պես մարզում կսկսվեն միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքները:

Ըստ ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Գավառի, Մարտունու, Սևանի, Վարդենիսի և Ճամբարակի տարածաշրջաններում փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքների ավարտման վերջնաժամկետ է սահմանվել 2022թվականի հունիսի 1-ը:

Նշված գործընթացն իրականացվում է միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասի ընթացիկ ամառային պահպանման աշխատանքների շրջանակներում։

Back to top button