ԿարևորՀասարակություն

Սելավատարի հունի մաքրման աշխատանքներ՝ Արթիկ համայնքի Վարդաքար բնակավայրում

Արթիկ համայնքի Վարդաքար բնակավայրում ընթանում են բնակավայրով անցնող սելավատարի հունի մաքրման աշխատանքներ, իրականցվել է շուրջ 180 մետր երկարությամբ հատվածի մաքրման աշխատանք։

2022 թվականի գարնանային հնարավոր վարարումների և սելավների ռիսկերից մարզի բնակավայրերը, տնտեսական արժեք ներկայացնող տարածքները, գյուղատնտեսական հողատեսքերն ու բնակչության գույքը պաշտպանելու նպատակով անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու համար՝ ղեկավարվելով Շիրակի մարզպետի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում 2022 թվականի գարնանային հնարավոր հեղեղումների կանխարգելման, դրանց հետևանքների նվազեցման և վերացման միջոցառումների մասին» որոշմամբ և միջոցառումների ծրագրով՝ մարզի 6 համայնքների 50 բնակավայրերում իրականացվելու են ծրագրով նախատեսված սելավատարների մաքրման աշխատանքներ։

Աշխատանքների ընթացքի վերլուծման և ամփոփման ինչպես նաև տեղերում մոնիթորինգ իրականացնելու նպատակով՝ մարզի համայնքներից իրականացված աշխատանքների մասին պարբերաբար տեղեկատվություն է տրամադրվում մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությանը և Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչությանը։

Back to top button